- Главная
- Рой Якобсен
- 📚 Книги
- Чудо-ребенок
- Рецензии
- Чудо-ребенок Рой ЯкобсенЧудо-ребенок Рой Якобсен
Отзывы о книге Чудо-ребенок
banadzev30 января 2018Чудо-ребенок Рой Якобсен
Ռոյ Յակոբսենը սկանդինավյան ամենահայտնի ժամանակակից գրողներից է, որի այս գիրքը բեսթսելլեր է դարձել միանգամից 25 երկրում։ «Հրաշամանուկը» վեպը պատմում է նորվեգական մի սովորական ընտանիքի անսովոր ժամանակահատվածի մասին։ Միայնակ մայրը, որը մեծացնում է 8-ամյա որդուն, ստիպված է հյուրընկալել նախկին ու արդեն մահացած ամուսնու երկրորդ կնոջ միակ երեխային՝ 6-ամյա Լինդային։ Լինդան էլ, որ առաջին հայացքից թվում էր ինքնամփոփ, պարզվում է իրականում ունի զարգացման խնդիրներ։ Այդ պատճառով մայր ու որդի սկսում են Լինդայի խնամքը ու աստիճանաբար հեղինակը ներկայացնում է «Լինդայի ժամանակահատվածի» ընտանեկան դրաման ու դրա հանգուցալուծումը։
Իրականում Յակոբսենի գիրքը միջազգային արձագանք է գտել ոչ «կամերային» դրամայի պատճառով։ Յակոբսենը նկարագրում է Նորվեգիան 60-ականներին։ Իսկ դա այն ժամանակահատվածն էր, որ դժվար էր բոլորին ու ամեն տեղ։ Առաջին հեռուստացույցները՝ արագ փչացող, կիսակուշտ մանկությունը, բակային հարևանությունը։ Ինչպես Յակոբսենն էր ասում, դա այն ժամանակահատվածն էր, որից հետո տղերքը դարձան տղամարդ, տնային տնտեսուհիները՝ կին, իսկ կյանքը գնալով դարձավ ավելի լավ ու ապահով։
Յակոբսենը վեպը կառուցել է 8-ամյա տղայի՝ Ֆիննի աչքերով։ Ու երբեմն, թվում է, թե Ֆիննը դա պատմում է արդեն հասուն տարիքում, հետո համոզվում ես, որ պատմողը դեռ երեխա է։ Բայց դա չի էլ խանգարում։ Յակոբսենի վեպն այնքան խելացի է, զվարճալի, թախծոտ, օգտակար ու մարդկային, որ ոճային տարբերությունները չես էլ զգում։ Հետո, իսկ ո՞վ ասաց, որ երեխան չի կարող լինել և միամիտ և շատ խորաթափանց ու երբեմն հասկանալ բաներ, որ մեծերը նույնիսկ չեն էլ կասկածում։
2 понравилось
443

Комментарии 1
Ваш комментарий
, чтобы оставить комментарий.