...Մեր սեղանների գլխավերևը գնալով դատարկվում է, ոչ թե նրա համար, որ մեծեր չկան, ըստ վիճակագրության` կյանքի միջին տևողությունը երկարել է։ Պապս, օրինակ, միշտ ճաշում է խոհանոցում։ Ոչ, մենք սիրում ենք նրան, բայց երևի պապս վարժվել է, օրինական է համարել, որ իր տեղը որ ոք չնստի, որ իրեն սպասեն։ Հիմա` ուր պատահեց նստում ենք։ Հիմա առհասարակ կլոր սեղանների ժամանակն է, եթե նույնիսկ սեղանը ձևաձև է կամ քառակուսի։