Քարե մի վիթխարի արկղ լինի կարծեե` ծանր` ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։
-Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես - և հետո, մեկը, հետո, մեկը մյուսի ետեւից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ`մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։