Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Lenin's Tomb: the Last Days of the Soviet Empire

David Remnick

0

(0)

  • Аватар пользователя
    banadzev
    22 февраля 2018

    Могила Ленина. Последние дни советской империи

    Շատ երկար ժամանակ չէի կարդում պատմական non-fiction, գուցե այն պարզ պատճառով, որ առաջին կրթությամբ լինելով պատմաբան, հոգնել էի դրանցից։ Ուղիղ 20 տարի անց, կարդացի։

    The New Yorker ամերիկյան հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր Դեյվիդ Ռեմնիկը 1988-1991 թվականներին աշխատել է The Wahsington Post-ի սեփական թղթակից Մոսկվայում և ըստ էության ականատեսի աչքերով է նկարագրում ԽՍՀՄ փլուզումը։

    Այս գիրքը, չնայած կանխատեսլեի ամերիկյան «բնական» հակասովետականությանն ու բառապաշարին, այնուամենայնիվ բացառիկ է առաջին հերթին այն յուրահատկությամբ, որ ցույց է տալիս ԽՍՀՄ փլուզման նոմենկլատուրային պատճառները, քաղաքական պրոցեսների հեղինակներին, Կրեմլյան ինտրիգները։

    Այն չի կենտրոնանում ԽՍՀՄ մյուս հանրապետությունների վրա։ Ղարաբաղյան հակամարտության, Բաքվի ջարդերի մասին խոսք անգամ չկա։ Այս գիրքն այն մասին է, որ թե ինչպե՞ս էր կայսրության կենտրոնն աշխատում, ովքեր էին հիմնական մրցակիցները ու ինչպես էր ընթանում պայքարը։ Գիրքը դետեկտիվի նման է, որի հանգուցալուծումը 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջման փորձն էր, որից հետո, ի դեպ, հնարավոր դարձավ և ՀՀ անկախություն և ԽՍՀՄ փլուզումը։

    Բայց այս գիրքը արժեքավոր է, քանի որ օգնում է հասկանալ ժամանակակից Ռուսաստանը, ինչպե՞ս և ինչո՞ւ ելցինյան դարաշրջանից հետո եկավ Պուտինը և արդյո՞ք նրա քաղաքականությունն արտահայտում էր միայն Պուտինի, թե՞ ավելի խորը գաղափարական ճամբարի հայացքները։

    Շատ ճանաչողական, մանրամասն ու որակյալ լրագրողական աշխատանք է, որն, արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Ու չնայած հաստափորությանը, ընթերցվում է միանգամից ու մեկ շնչով։

    like4 понравилось
    658

Комментарии 0

Ваш комментарий

, чтобы оставить комментарий.