Отзывы о книге Песочный человек

  • Аватар пользователя
    banadzev
    8 февраля 2018

    Песочный человек Ларс Кеплер

    Լարս Կեպլեր կեղծանվամբ շվեդական զույգի 4-րդ գիրքը ոստիկան Իոնա Լիննի մասին բացահայտում է դեռ առաջին գրքից ձգվող ամենակարևոր հանելուկը. ո՞վ էր այն հանցագործը, որի պատճառով գլխավոր հերոսը ստիպված էր թաքցնել իր կնոջն ու դստերը։ Եվ այն էլ այնպես, որ նույնիսկ ինքը չիմանար նրանց գտնվելու մասին։

    Դեռ առաջին գրքից սկսված ոճը պահպանվել է այս անգամ էլ. իսկապես շատ վախենալու սկիզբ, սկանդինավյան մռայլ տրամադրություն, հանելուկային գործ ու «Գայլերի լռության» դոկտոր Հաննիբալին արժանի մարդասպան - հետևորդ։

    Չնայած 600 էջին, գիրքը կարդացվում է մեկ շնչով. շատ լավ ոճ, կարճ գլուխներ, դինամիկ սյուժե։ Լարս Կեպլերին մեղադրում էին երբեմն անավարտ սյուժեի կամ չհամընկնող դետալների համար։ Այս անգան փորձել են դրանք հասցնել նվազագույնի։ Ու կարծես ստացվել է։ Հաջորդ ամիս հերթում Իոնա Լիննի վերջին գործն է, ամենաթարմը։ Դրանից հետո շվեդ զույգը դեռ աշխատում է հաջորդի վրա։

    like3 понравилось
    590

Комментарии 0

Ваш комментарий

, чтобы оставить комментарий.

Комментариев пока нет

Комментариев пока нет,
ваш может стать первым