- Все рецензии
- Происхождение Дэн БраунПроисхождение Дэн Браун
Отзывы о книге Происхождение
banadzev26 января 2018Происхождение Дэн Браун
Այս գրքի մասին ամենատարածված միտքն է. «Եթե սիրում եք Դեն Բրաունի գրքերը, սա էլ կսիրեք, եթե չեք սիրում, ուրեմն սա էլ կատեք»։ Իհարկե այդպես է։ Դեն Բրաունը կրոնամշակութաբանական թրիլեր֊ֆենթըզի ժանրի ամենավառ ներկայացուցիչն է, որը համաշխարհային մշակութային հարուստ ժառանգությունն օգտագործում է և համադրում դավադրությունների տեսությունից մինչև կրոնական նոր բացահայտումներ կատարելու համար։ Եվ այդ իմաստով, այս գիրքը բացառություն չէ։
Ինչպես Ջեյմս Բոնդի բոլոր ֆիլմերում, ամեն վեպում գրքի գլխավոր հերոս պրոֆեսոր Լենգդոնին ուղեկցում է վեպի «աղջիկը», այս անգամ՝ Իսպանիայի ապագա թագուհին։ Ու ինչպես միշտ, Լենգդոնին տրված է շատ քիչ ժամանակ բացահայտելու հերթական, համաշխարհային ու մարդկության համար հույժ կարևոր գաղտնիքը։
Անկախ ամեն ինչից, Լենգդոնի ոճն ու կառուցվածքն այնպիսին է, որ ուշագնաց կարդում ես մինչև վերջ։ Իսկական page-tuner։ Ինչ վերաբերում է բովանդակությանն, ապա այս անգամ պրոֆեսոր Լենգդոնի շնորհիվ ընթերցողը կբացահայտի է, որ ո՞վ ենք մենք՝ մարդկությունը, ինչպե՞ս ենք ստեղվծել և ինչպիսի՞ ապագա է մեզ սպասում։ Իրադարձությունները տեղի են ունենում Իսպանիայում։ Հետաքրքրեց՞։ Իհարկե, հետաքրքրեց, բայց պլանավորեք Ձեր ժամը. հենց սկսեք, չեք կարող մի կողմ դնել։ Իսկ հետո, իհարկե Իսպանիա՝ անձամբ տեսնելու մշակութային և հոգևոր այն կոթող-գլուխգործոցները, որ նկարագրված են վեպում։
1 понравилось
168
Комментарии 0
Ваш комментарий
, чтобы оставить комментарий.
Комментариев пока нет,
ваш может стать первым