Рецензия на книгу
Ein Mann namens Ove
Fredrik Backman
Аноним9 января 2018 г.Вторая жизнь Уве Фредрик Бакман
Այս գրքի մասին մի քանի տարի է անընդհատ խոսում են, ընդ որում, կարծիքները շատ բևեռային են. կամ չեն հավանում, ասում են, հերոսները կարծես ստվարաթղթից լինեն, կամ ճիշտ հակառակը, սիրահարվում են հերոսներին:
Իրականում այս գիրքը որոշեցի կարդալ միայն այն պատճառով, որ հասկանամ, թե Սկանդինավյան երկրներում, բայց ամենասարսափելի դետեկտիվներից, էլի բան գրվո՞ւմ է թե չէ՞: Շվեդ Ֆրեդերիկ Բակմանը գիրքը հրատարակել է 2012 թվականին: Մինչև այդ, նա հայտնի բլոգեր էր ու սյունակագիր: Ուվեի` գլխավոր հերոսի մասին, նա մի քանի անգամ գրել է իր բլոգերում ու հենց ինտերնետային լսարանի պահանջով էլ դարձրել է վեպի գլխավոր հերոս:
Ուվեն, 59-ամյա ամուրի տղամարդ է, որը կնոջն ու աշխատանքը կորցնելուց, ավելի շուտ ժամամանակից շուտ թոշակի անցնելուց հետո, որոշում է ինքնասպան լինել: Կյանքի սովորական ռիթմը խախտվել է, հաշմանդամություն ունեցող կնոջ խնամքի կարիքը վերացել, աշխատանքի գնալու պահանջը նույնպես: Ու մի օր Ուվեն հայտնաբերում է, որ ամբողջ օրը ազատ է: Բայց եթե մյուսների համար դա ազատություն է, ապա իր համար` անպետքականություն:
Ու հենց այդ ժամանակ Ուվեին հարևան է գալիս երիտասարդ ընտանիք` Պատրիկը` ամուսինը, երկու աղջիկները և ազգությամբ պարսկուհի Փարվանեն: Ու վիպակն այն մասին է, թե ինչպես Ուվեն այդպես էլ չի կարողանում ու չի հասցնում ինքնասպան լինել:
Սակայն վեպի հմայքը ոչ թե Ուվեի սուիցիդալ ապարդյուն ջանքերն են, այլ հենց հերոսի բնավորությունը` սակավախոս, հնաոճ, խոսքի տեր, ամեն ինչ նորոգող, կենցաղում ասկետ տղամարդու անհետացող տեսակը: Բոլորը Ուվեին համարում են մռայլ, կեղտոտ բերան ու չմերվող: Ու ոչ ոք, սկզբից ու առաջին հայացքից, չի հասկանում, որ նա ընդամենը, հավատարիմ է իր հնաոճ սկզբունքներին, իր միակ սիրուն` կնոջը ու իր միակ մեքենային, որ միշտ եղել է ու կա շվեդական Սաաբը:
Ուվեն մեր հայրերի ու պապերի հավաքական կերպարն է, ովքեր կարողանում էին և մեքենան ինքնուրույն նորոգել, և կահույքը և էլեկրասարքերը: Ովքեր, անկախ գնից, միշտ պետք է սակարկեին ու որոնց համար ցանկացած փողկապավոր արդեն կասկածելի էր: Ուվեն, ինչպես մեր հայրերն ու պապերը, ունեցել են իրենց կենսառիմթը` առավոտյան նախաճաշ, հետո աշխատանքի, հետո տուն, ընթրիք, տան գործեր կամ հեռուստացույց: Երբեք չեն խաբել, ոչ մեկից չեն գողացել, հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին, չեն ապացուցել իրենց ճշմարտացիությունը, չեն փաթաթել որևէ մեկին իրենց հայացքները, բայց ոչ էլ հրաժարվել են դրանցից: Ապրել ազնիվ ու պարկեշտ: Սա ոչ միայն վիպակ է, այլև կորցված քաղաքակրթության մասին ռեքվիեմ` մարդկային ու շատ հուզիչ:
2163