Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Противостояние

Стивен Кинг

  • Аватар пользователя
    banadzev7 января 2018 г.

    Противостояние Стивен Кинг

    Կան գրքեր, որոնց պետք է պատրաստվես ընթերցելու համար: Ինչպես ասենք, վազքի մարաթոնին: Հենց այդպես էլ, անցած տարի գնեցի Սթիվեն Քինգի երևի ամենահաստափոր գիրքը (1300 էջ): Երկար ժամանակ նույնիսկ չէի էլ մտածում այն սկսելու մասին: Հետո, տարեվերջին, որոշեցի այն ընթերցել` ամփոփելով տարին ու սկսելով նորը:

    Գրքում Քինգի բոլոր ամենասիրելի ժանրերն են` դետեկտիվ, ֆենթըզի, արկածային, սիրային եռանկյունի, հանրային հարաբերություններ, կյանքի փիլիսոփայություն, աշխարհակարգ: Ամեն ինչ կա ու ամեն ինչ ոչ շատ է, ոչ քիչ, ոչ խանգարում է ու ոչ էլ շեղում: Վեպն այն մասին է, որ 1990 թվականին աշխարհը վարակվում է հարբուխի նոր տեսակով և մարդկության 99 տոկոսը մահանում է: Կենդանի մնացածները տեսնում են տարօրինակ երազներ` կամ պառավ սևամորթ մի կնոջ կամ տարօրինակ մի տղամարդու` կարմիր աչքերով: Հետո որոշում են փնտրել ու միանալ նրանցից երկուսից որևէ մեկին: Ձևավորվում է երկու մեծ համայնք, որոնք էլ պատրաստվում են ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ:

    Սա շատ կարճ, թե ինչի մասին է գիրքը: Գրքում շատ են հերոսները, սկզբում նույնիսկ թվում է, թե գուցե մոռանաս ով ով է: Հետո սովորում ես: Ու մտնում ես Քինգի վեպի ռիթմի տակ:

    Սա գրողի լավագույն ստեղծագործություններից է, որտեղ հետապոկալիպիկ աշխարհի քաղաքակրթական դինամիկ ներկայացված է շատ մանրամասն, ասենք, ինչպես է սոցիոլոգ Գլենը բացատրում խմբային հոգեբանության տրանսֆորմացիան, ինչպես է Սթյուն պլանավորում միկրոհամայնքի քաղաքականությունը, ինչպես է ինք իրեն աութսայդեր համարողը դառնում թիվ մեկ հանցագործ: Եվ ինչպես է ծնվում սերը, բառի բուն իմաստով ժանտախտի ժամանակ:

    Մի խոսքով, մի վախեցեք էջերի ծավալից, մի տրվեք Քինգի մասին էժանագին կարծրատիպին, թե նա շատ նեղ լսարանի համար է գրում: Սա բոլոր առումներով ֆանտաստիկ տպավորիչ գիրք է:

    1
    212