Рецензия на книгу
Красношейка
Ю Несбё
Аноним1 декабря 2017 г.Красношейка Несбё Ю
Սա նորվեգացի Յու Նեսբյոյի 3-րդ վեպն է ոստիկան Հարրի Հոլեի մասին: Այս անգամ նա ոչ այնքան պայքարում է հանցագործների դեմ, որքան փորձում է բացահայտել նոր սպանությունները: Առաջին երկուսի համեմատ, այս վեպը շատ դանդաղ է տեմպ հավաքում, դրան գումարած անընդհատ նորվեգական դժվարընթերնելի ու դժվարհիշող փողոցի անունները, հերոսների անուն ազգանունները: Վեպը մեր օրերի նեոնացիստների մասին է` սկզբում այդպես է թվում, հետո պարզվում է, որ այն իրական ֆաշիստների մասին է, իսկ վերջում դառնում է հանգմանալից ուսումնասիրություն Երկրորդ աշխարհամարտի նորվեգական կորուսյալ սերնդի մասին: Նորվեգիան պատերազմին մասնակցել է Հիտլերի կողմից, ուղարկելով կամավորներ, և դիմադրել է Հիտլերին: Այդ պատճառով երկրի պատմությունը կիսված է: Ու հենց այդ երկակիությունը ստեղծել է ողբերգություն մի ամբողջ սերնդի մոտ: Այդ ողբերգությունն էլ դարձել է վեպի առանցքը: Որպես դետեկտիվ, սա ավելի թույլ է, բայց գործն ինքին հետաքրքիր է` պարզելու, թե օրինակ ինչպիսի՞ն է եղել Երկրորդ աշխարհամարտի ընկալումը Հյուսիսային Եվրոպայում և Գերմանիայի կողմնակից կամ չեզոք երկրներում: Օրինակ, Ավստրիայում մայիսի 15-ին նշում են Ազատագրման օրը: Բայց նշում են ոչ թե Հիտլերյան զորքերից ազատագրումը, ապա խորհրդային զորքերի կողմից: Մի խոսքով, Նեսբյոն հետաքրքիր պատմական ֆոն է վերցրել դետեկտիվի համար: Իսկ վերջում` 30-ամյա ալկոհոլիկ Հարրին կարծես թե սկսում է կարգավորել իր անձնական կյանքը: Թե ի՞նչ կլինի հետո, պարզ չէ: Նեսբյոն կարծես որոշել է, որ իր գրքերը պետք է կարդալ հերթով, որովհետև առնվազն գլխավոր հերոսների ապագայի ու մեկ սպանության բացահայտումը այդպես չի հանգուցալուծել այս վեպում: Այնպես որ, բոլորս դեպի 4-րդ գիրք, որը կոչվում է “Не было печали”
1105