Рецензия на книгу
The Fire Witness
Lars Kepler
Аноним14 ноября 2017 г.Призраки не лгут Ларс Кеплер
Ես դեռ չեմ կողմնորոշվել, թե որքան որակյալ են Կեպլեր ամուսինները, բայց մի բան ակնհայտ է. նրանց գրքերը իսկական page-turner-ներն են, երբ սկսում ես կարդալ, պետք է ավարտես: Սա 3-րդ գիրքն է Իոննա Լիննի մասին, որն այս անգամ հետաքննում է բարդ բնավորությամբ և դժվար ճակագրով աղջիկների պանսիոնատում տեղի ունեցած երկու սպանությունները: Անկեղծ ասած մոտ 550-րդ էջից հասկանում ես արդեն, թե ո՞վ է մարդասպանը, 610-րդ էջից արդեն հստակ է, 630-րդ էջում մարդասպանը վնասազերծված է: Բայց վերջին 50 էջերը Կեպլեր ամուսինները անակնկալ են մատուցում ընթերցողին, ներկայացնելով հերոսի խիստ ողբերգական անցյալը, որն աստիճանաբար դառնում է ներկա և կախվում օդից: Ակնհայտ է, որ առաջին երկու գրքերի հաջողությունից հետո Կեպլեր ամուսիններն արդեն որոշել են, որ էլի են գրելու Իոննա Լիննի մասին, հետևաբար, հաջորդ գրքերում արդեն կլինի երկու զուգահեռ սյուժե` անձնականն ու հիմնականը: Կամ գուցե հաջորդը լինի հենց անձնական խնդիրների ու թշնամիների մասին: Տեսնենք:
5510