Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Thicker than Blood

Mike Omer

0

(0)

  • Аватар пользователя
    banadzev
    12 января 2022

    Глазами жертвы - Рецензия на Армянском

    Ավանդույթի համաձայն, ես տարին սկսում եմ թրիլլերով։ Ամանորի տոներից հետո բուստեր է պետք ընթերցանությունը վերսկսելու համար և այդ իմաստով թրիլլերները ամենահարմարն են։

    Առավել ևս, որ գիրքը Մայք Օմեր եռագրության վերջին՝ եզրափակիչ գրքի մասին է։ Առաջին երկու գրքերում հոգեբան-պրոֆայլեր Զոուի Բենթլին և հետաքննող Տեյթում Գրեյը սպանությունները գործերը քննելլիս նաև հետապնդում են գլխավոր մարդասպանին՝ Գլովերին, որը փորձել է 20 տարի առաջ սպանել հենց Զոուին։ Ավելին, չլիներ Գլովերը, գուցե Զոուին չդառնար այն, ինչ կա այսօր։

    Երրորդ գիրքն ամբողջությամբ կենտրոնացած է Գլովերին բռնելու վրա։ Այս դեպքում արդեն գործ ունենք Գլովերի և նրա համախոհ-ընկերոջ հետ, ով պարզվում է շիզոֆրենիկ-վամպիր է։

    Մի կողմից, ժանրի կանոնների համաձայն, ավանդական թրիլլեր է, մյուս կողմից՝ դե կարելի էր էլի գոնե արյուն չխմեին։ Բայց հանուն արդարության պետք է ասել, որ Մայքը փորձել է հնարավորինս դինամիկ, տարբերվող և մի քանի ֆինալով վեպ գրել։ Հաջողել է։

    like1 понравилось
    71

Комментарии 0

Ваш комментарий

, чтобы оставить комментарий.