Рецензия на книгу
La vita bugiarda degli adulti
Elena Ferrante
banadzev13 января 2021 г.Лживая взрослая жизнь Элена Ферранте
Էլենա Ֆերանտե գրական կեղծանվամբ իտալացի գրողը շարունակում է «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի մոտիվներով նոր գրքեր գրել։ Սա էլ վերջինն է՝ նորից Նեապոլի մասին, նորից դասակարգային տարբերությունների և իտալական կենցաղի ու թինեյջերի առաջին հայացքից սովորական, բայց բուռն ու կրքոտ առօրյայի մասին։
Իմ տպավորությամբ իր հայտնի քառագրությունից հետո Ֆերանտեն փնտրում է նորը։ Այդ պատճառով վերջին վեպերը ոչ թե ավարտվում են, այլ ընդհատվում։ Այն հույսով, որ եթե լինի կոմերցիոն հաջողություն, ապա կլինի նաև շարունակություն։
Այս վեպը հենց այդ տրամաբանության մեջ է։ Կարծես կարդում ես ոչ թե ավարտուն վեպ, այլ վեպի առաջին հատվածը։ Հատկապես հիասթափեցրեց ավարտը։ Այն գեղարվեստական լուծում չէր, ամենահետաքրքիր տեղը չէր, ոչ էլ հանգուցալուծումն էր։ Այն հերթական գլխի վերջակետն էր։
Ավարտը չհաշված, լավ գործ է։ Ֆերանտեն տիրապետում է գրելու մեծ արվեստին, դա չես կարող ոչ ժխտել, ոչ էլ չնկատելու տալ։
1205