Отзывы о книге Внутри убийцы

  • Аватар пользователя
    banadzev
    4 января 2021

    Внутри убийцы Майк Омер

    Ամերիկյան թրիլերները վաղուց ունեն իրենց «թեմփլեյթը»՝ ինչպես սկսել, ինչից, քանի հերոսով ու ինչ հանգուցալուծումով։ Ավելին, գրողները, սովորաբար, ստեղծում են ոչ թե վեպ, այլ հերոսներ, կերպարներ, որոնք, եթե հաջողի, կարող են դառնալ սերիական, հետո արդեն էկրանավորվել կամ սերիալաֆիկացվեն։

    Պատահական չէ, որ Մայք Օմերը, առաջին վեպի հաջողությունից հետո նույն հերոսներով գրել է արդեն 2-րդ ու 3-րդ վեպը։ Ավելին, գլխավոր հերոսների անցյալն ու անձնական դրամաները չեն ավարտում մեկում և սահուն ծորում են հաջորդող գրքերում։

    «Մարդասպանի մտքում» գիրքը որոշակի իմաստով տուրք է տալիս ժամանակակից սկանդինավյան դետեկտիվների նոր թրենդին, որտեղ գլխավոր չարագործը հնարավորինս արյունարբու է, իսկ հերոսը՝ հնարավորինս խառը։ Շվեդ Լարս Կեպլերի մոտ գրեթե բոլոր մարդասպանները հանիբալ են, մոլագար, իսկ ֆին Յու Նեսբյոյի մոտ գլխավոր հերոսն այնքան խճճված հոգեվիճակ ունի, որ երբեմն նույնիսկ զարմանում ես ինչպես է բացահայտում խճճված քրեական գործերը։

    Մայք Օմենը միավորել է սկանդինավիան մեկ վեպում։ FBI-ի կոնսուլտանտ հոգեբանը փորձում է հետաքննել մի գործ, որտեղ մարդասպանը սպանում է կանանց, հետո նրանց հետ սեքս անում, իսկ վերջում բալզամավորում, որ երկար պահի։ Իր հերթին հոգեբանը, դեռահաս ժամանակ ենթարկվել է մոլագարի հարձակմանը ու գալիս է մի պահ, որ հերոսը չի կողմնորոշվում. Նա արդեն խելագարվել է, թե այնուամենայնիվ գործ ունի նույն մարդու հետ։

    400 էջանոց վեպի առաջին 200-ը դանդաղ է զարգանում, իսկ հետո արդեն շնչակտուր արագությամբ։ Մայքն արդեն գրել է այս շարքի 2-րդ և 3-րդ գրքերը։ Հիմա ոչ, բայց գուցե տարվա ընթացքում նորից կանդրադառնանք հոգեբան-կոնսուլտանտին և նրա անցյալի հրեշներին ու ներկայի մոլագարներին։

    like1 понравилось
    58

Комментарии 0

Ваш комментарий

, чтобы оставить комментарий.

Комментариев пока нет

Комментариев пока нет,
ваш может стать первым