Логотип LiveLibbetaК основной версии

Рецензия на книгу

The Sympathizer

Viet Thanh Nguyen

  • Аватар пользователя
    Аноним15 января 2019 г.

    review in Armenian

    2016 թվականին Պուլիցերյան մրցանակը ստանում է ամերիկացի վիետնամցի գրող, Կալիֆորնիայի համալսարանի գրականության ֆակուլտետի դասախոս և գրաքննադատ Վիետ Տհան Նգույենն` իր առաջին «Համակրողը» վեպի համար:

    Առաջին հայացքից ռիսկային թվացող այս որոշումն ավելի ուշ ապացուցեց, որ այն ոչ միայն պատահական չէր, այլև ճիշտ հակառակը` արժանի: Ավելի ուշ վեպը ստանում է 10-ից ավելի գրական մրցանակ:

    Վեպը պատմում է 1970-ականներին վիետնամցի երկակի գործակալի մասին, ով աշխատելով, իսկ հետո արտագաղթելով դեմոկրատական կուսակցության իշխանությունների հետ ԱՄՆ, իրականում գաղտնի տեղեկություններ է փոխանցել սոցիալիստական և հեղափոխական ուժերին:

    Ու հերոսի հետ և նրա միջոցով, հեղինակը ցույց է տալիս ամբողջ կյանքի երկակիությունը, ամերիկյան կյանքը ազգային փոքրամասնության ներկայացուցչի համար, կյանքի իմաստը, պայքարի հետևանքը:

    Հենց հերոսի նկատմամբ վերաբերմունքն անընդհատ փոխվում է. սկզբում համակրում ես, հետո նողկում, հետո խղճում, իսկ վերջում ավարտում բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի զգացողությամբ:

    Չափազանց անկեղծ, պինդ, հիմնավոր գրված բացառիկ ուժեղ վեպ է, որտեղ ամեն մի գլուխ կարելի է ժամանակ առ ժամանակ նորից վերընթերցել, որտեղ ամեն էջին գոնե մեկ շատ խորն ապրած իմաստ կա: Վերջին շրջանի իմ կարդացած ամենատպավորիչ վեպերից է:

    1
    244