- Все рецензии
- Изящное искусство смерти Дэвид МорреллИзящное искусство смерти Дэвид Моррелл
Отзывы о книге Изящное искусство смерти
banadzev28 ноября 2018Изящное искусство смерти Дэвид Моррелл
Պատմական դետեկտիվն իմ ամենասիրած ժանրերից է, որովհետև այն փոխանցում է ոչ միայն էդ ժամանակաշրջանի բարքերը, այլևս մշակութաբանական բազմաթիվ նոր շերտեր են փոխանցում։ Այդ իմաստով «Սպանության հմայիչ արվեստը» գիրքը գրեթե իդեալական է։
Նախ, այն ներկայացնում է 1854 թվականի Անգլիան, մարդկանց, բարքերը, այդ տարիներից եկած արտահայտությունները։ Սովորական մարդկանց միջոցով փոխանցում է այդ դարաշրջանի հոգսերն ու կարծրատիպերը և այդ ամենը համեմում իհարկե ուղղակի հրաշալի դետեկտիվ պատմությամբ։
Իսկ պատմությունն առաջին հայացքից խճճված է։ Լոնդոնի ոստիկանությունը փնտրում է հանցագործի, որը սպանել է խանութպանին, նրա կնոջը, ծառային ու երկու աղջիկներին։ Ի՞նչն է դրդել հանցագործին այդպիսի դաժանության։ Աստիճանաբար պարզվում է, որ մարդասպանը կրկնել է 40 տարի առաջ կատարված մեկ այլ հանցագործություն։ Հետաքննությանը միանում են թմրամոլ ու պարտքերի մեջ խրված գրողն ու նրա դուստրը։ Իսկ գրողը ժամանակին գիրք է գրել հենց 40-ամյա վաղեմության առաջին սպանության մասին։
Մի խոսքով, շատ լավ, որակյալ անգլիական դետեկտիվ վիկտորիական շրջանի Անգլիայի մասին՝ հարմար ընթերցանության համար՝ թեյով և իհարկե, եթե հաջողվի ( իսկ ինձ հաջողվեց) հենց Լոնդոնում։
106
Комментарии 0
Ваш комментарий
, чтобы оставить комментарий.
Комментариев пока нет,
ваш может стать первым