Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Digging to America

Anne Tyler

  • Аватар пользователя
    banadzev21 ноября 2018 г.

    Удочеряя Америку Энн Тайлер

    էն Թայլերը ժամանակին ստացավ Պուլիցեր «ամերիկյան ընտանիք մտնելու ու հետևելու համար» և հիմա այնտեղից դուրս չի գալիս։ Այս անգամ էլ ամերիկյան 2 ընտանիքներն են, որոնց միավորում է մեկ հանգամանք. երկուսն էլ երեխա չեն կարողացել ունենալ ու որոշել են որդեգրել երեխա Կորեայից։

    Երկու որբերն էլ աղջիկ են, գրեթե նույն տարիքի, որդեգրված ու ԱՄՆ ժամանած նույն օրը, նույն ավիաթռիչքով։ Հետևաբար 2 ընտանիքները սկսում են ծանոթանալ և տարիների ընթացքում ընկերություն անել։

    Ընտանիքներից մեկը զուտ ամերիկյան է, մյուսը՝ իրանցիներ են։ Որդեգրվածների մեծանալու ֆոնին Թայլերը, ինչպես ժամանակակից ցանկացած ամերիկյան արձակագիր, փորձում է ներկայացնել մի քանի սերնդի պատմություն։ Եվ տալիս գլխավոր հարցը. կարո՞ղ ես Ամերիկայում գտնել 2-րդ հայրենիք։

    «Որդեգրելով Ամերիկան» վեպը ոչ այնքան երկու կորեացի աղջիկների մասին է, որքան իրանական ընտանիքի ամերիկանիզացման և ամերիկյան էթնիկ համայնքների ինքնաիդենտիֆիկացման, որը վաղ թե ուշ բերելու է ասիմիլացիայի։ Վեպը՝ իրանցիների ամերիկացի դառնալու անթաքուց դիմադրության և անխուսափելի պարտության մասին է, որտեղ երջանիկ լինելու միակ տարբերակը չդիմադրելն է։ Ընդունել, հարազատանալ ու գուցե գտնել երջանկության նոր բանաձև։ Ոչ իդեալական, ոչ հարազատ, ոչ ծանոթ, բայց նորն ու տանելին։

    1
    133