Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Kinder Than Solitude

Yiyun Li

  • Аватар пользователя
    banadzev17 ноября 2018 г.

    Добрее одиночества Июнь Ли

    Ինչո՞ւ հարդարել տեղաշորը, եթե նորից ես քնելու, ինչո՞ւ սիրել, եթե միևնույն է հիասթափվելու ես, ինչո՞ւ կազմել ընտանիք, եթե վերջում միայնակ ես մնալու։ Որքան էլ աբսուրդ հնչեն այս հարցերը, հենց սրանց պատասխաններն են փնտրում «Մենությունից էլ բարի» վեպի հերոսները։ Ու փնտրում են՝ ուսերի հետևում ունենալով մի մեծ, չասված ու անավարտ ողբերգության ժառանգություն։

    Մեկ բակում մեծացող 15-ամյա տղայի ու աղջկա տեսադաշտում, հարևանությամբ և դասարանում է հայտնվում մի նոր աղջիկ՝ որբ, լռակյաց, զուսպ ու չափից դուրս սառնասիրտ։ Հետո իհարկե, սառույցը ինչ որ չափով կկոտրվի, նույնիսկ փոքրիկ սիրավեպ կառաջանա, բայց այդ ամենը կխամրի մեկ ողբերգությամբ, որն ամբողջությամբ կփոխի 3-ի ճակատագիրը։

    Վեպն այս երեքի մասին է՝ այն ժամանակ ու հիմա՝ 20 տարի անց և իհարկե, թե ի՞նչ է պատահում, երբ մի օր որոշում ես այնուամենայնիվ գտնել քեզ հուզող հարցերի պատասխանները։ Իսկ պատասխանը տրվում է յուրաքանչյուրին չափազանց ծանր՝ մեկի համար 2 ամուսնալուծությունից հետո, մյուսին 20-ամյա կատարյալ միայնությունից, երրորդին ՝ չստացվող ու ընդհատվող կապերից հետո։

    Իյուն Լիի վեպը հենց առաջին իսկ րոպեից տալիս է գլխիդ՝ անսպասելի խորությամբ, գրական վարպետությամբ, հերոսների համոզիչ ներաշխարհով ու ամեն մեկի մենության այնպիսի մի ներաշխարհով, որ հենց առաջին գլխից հետո ունենում ես «վաու» էֆեկտ։ Իսկ վեպի թերևս գլխավոր ուղերձը և հերոսների գլխավոր՝ իսկ ինչ կա ավելի հանգիստ, ավելի ազնիվ, ավելի ռացիոնալ, քան գիտակցված մենությունն է, հարցի պատասխանը ստանում ես նախավերջին գլխում։ Հետո ընթերցում ևս 2 էջ։ Փակում գիրքը։ Ու գնում գրկելու քո սիրելլիին։ Մենությունից էլ բարի՝ հոգատարությունն է։ Սերն ու հոգատարությունը։

    2
    579