Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Утренний чтец

Жан-Поль Дидьелоран

0

(0)

  • Аватар пользователя
    banadzev
    12 октября 2018

    Утренний чтец Жан-Поль Дидьелоран

    Չգիտեմ, միայն իմ մոտ է այդպիսի տպավորություն, բայց ժամանակակից ֆրանսիական կինոն և գրականությունը կարծես մի մեծ «Ամելի» ֆիլմ լինեն։ Բոլորը բարի, տարօրինակ, իրենց փոքր աշխարհում։ Հենց այդպիսի գիրք է նաև Ժան-Պոլ Դիդիելորանի «Առավոտյան ընթերցասերը»։

    Փոքրիկ վեպը պատմում է 38-ամյա մի միայնակ փարիզեցու մասին, որն աշխատում է թղթի վերամշակման գործարանում։ Ունի իր կյանքում 4 հոգի՝ մայրը, որ ապրում է 400 կմ հեռու, գործարանի պահակը, որը խոսում է միայն բանաստեղծական ոճով, նախկին գործընկերը, որի ոտքերը կտրվել են թղթի վերամշակման հաստոցի խափանման պատճառով և ոսկե ձկնիկը՝ անկողնու կողքին։

    Մի քիչ դանդաղ ու մի քիչ ձանձրալի սկսվող վիպակը, որ թվում է, թե ոչ մի տեղ չի տանում, հետո սկսում է արագ տեմպ հավաքել։ «100 տարվա մենությունից» դառնում է «Մարիգլոդ հյուրանոցը», իսկ վերջում արդեն «Ռոմեո և Ջուլիետ»։ Այնպես որ, եթե ֆրանկաֆոն տրամադրության մեջ եք, ապա միացրեք Շառլ կամ Զազ, բացեք այս գիրքը և վայելել փոքրիկ ֆրանսիական աշխարհը՝ a la Amelie:

    like2 понравилось
    478