
Знаменитости читают...
ludas1989
- 966 книг

Ваша оценка
Ваша оценка
Արդեն բոլորն այդ մասին գիտեն. Հիլարի Քլինթոնը գիրք է գրել, որտեղ բացատրել է, թե ինչո՞ւ է պարտվել ընտրություններում և դե, բնակաբանար, մեղադրել բոլորին՝ FBI-ի տնօրենին, Թրամփին, ռուսներին, Վիկիլիքսին։ Եվ հենց այս կանխատրամադրությամբ էլ ես սկսեցի գրքի ընթերցանությունը։
Բայց պարզվեց, որ ամեն ինչ այդպես չէ։ Նախ, գլխի 6 մասից միայն մեկում է Քլինթոնը, բացի իր սխալներից, փորձում բացատրել, թե ովքե՞ր հատկապես ներդրում ունեցան, որ ինքը պարտվի։ Իսկ մնացածը, շատ հետաքրքիր ու շատ ճանաչողական դիտարկումներ են ժամանակակից Ամերիկայի քաղաքական, ընտրական, տնտեսական ու սոցիալական խնդիրների ու դրանց լուծման իր տեսլական մասին։ Դրան գումարած, Քլինթոնը փորձել է լինել առավելագույնս անկեղծ՝ ցույց տալով, թե երբ է հուզվել, երբ կասկածել, ինչից ոգևորվել ու որտեղ սխալվել։
5֊րդ մասում, որտեղ նա նկարագրում է, թե ինչպես մի քանի ճակատով իր և իր թիմի վրա եղավ հարձակում, ես չնկատեցի իռացիոնալ ագրեսիա։ Ավելին, նա բոլոր մեղադրանքներին հանգամանալից բերում էր հակափաստարկ, հետո բացատրում, թե ինչ հետևանք այդ ամենը ունեցավ ընտրական արդյունքի վրա։Բայց գրքի ընթերացանությունն ինձ օգնեց հասկանալ նաև թե ինչու, այնուամենայնիվ Քլինթոնը պարտվեց։
Լինելով ամերիկյան քաղաքականության մեջ ավելի քան 30 տարի, զբաղեցնելով բոլոր հնարավոր բարձր պաշտոնները (բացի նախագահից, իհարկե), Քլինթոնը կազմակերպել էր շատ հստակ մտածված, պլանավորված, փաստարկված նախընտրական արշավ։ Ամեն ինչ գերազանցիկի կարգապահությամբ և ճշգրտությամբ։ Մինչդեռ առաջնորդության համար պետք է մի քիչ խելագարություն, իմպրովիզ, ժամանակը և ընտրողներին զգալու կարողություն։ Տրամպը զգաց դա։ Չունենալով հստակ ծրագիր, հակասելով ինքն իրեն, երբեմն լինելով ծայրահեղ, բայց այնուամենայնիվ, նա խաղաց ընտրողների ամենաթույլ զգացմունքների հետ, ամենամեծ վախերի, ամենախորը դժգոհության։ Ու հաղթեց։
Այդքանով հանդերձ, սա բացառիկ գիրք է, որ գրել է 21-րդ դարի ամենաազդեցիկ ու խելացի կանանցից մեկը, ով պարտվելով ընտրություններում, դառնալով հանրապետականների ծաղրի ու սպառնալիքի առարկան, իր մեջ ուժ գտավ ոչ միայն չհեռանալ քաղաքականությունից, այլև բավականաչափ սթափ ու օբյեկտիվ գրել՝ և՛ իր և՛ իր սխալների ու մարտահրավերների մասին, ինչն անշուշտ արժանի է միայն հարգանքի ու հիացմունքի։


















Другие издания
