
Ваша оценкаРецензии
banadzev6 ноября 2018 г.Его кровавый проект Грэм Макрей Барнет
Читать далееԱրևմտյան ժամանակակից գրականության ամենակարևոր հատկանիշներից մեկը ներկայացվող նյութի խորն ուսումնասիրությունն է։ Այսօր «Բուկեր», «Պուլիցեր» ստանում են գրական ստեղծագործություններ, որոնք աչքի են ընկնում բացառիկ հետազոտական դետալներով, ունեն այնպիսի ճանաչողական բովանդակություն, որ ակամայից վեպին սկսում ես վերաբերել որպես վավերագրության՝ դրամայի ֆոնին։
Հենց այդպիսի մանրակրկիտ ուսումնասիրություն է իրենից ներկայացնում այս վեպը, որը պատմում է 17-ամյա մի անչափահասի կատարած հանցագործության ու նրա նկատմամբ ընթացած դատավարության մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարում, Շոտլանդական հեռավոր մի գյուղում։
Հեղինակը շոտլանդական «Գիքորի» պատմությամբ ներկայացնում է, թե ինչ տնտեսական կառուցվածք ուներ շոտլանդական գյուղը, կենցաղը, բարքերը, դատական համակարգը։ Պատահական չէ, որ վեպը դարձել է Բուկերի ֆինալիստ։
Այս գրքում ամեն ինչ է ներդաշնակ. հերոսների երկխոսությունը, նրանց արժեքային համակարգը, ծանր ժամանակներն ու ավելի ծանր՝ ֆինալը։ Հենց սկզբից, ակնհայտ է, թե ինչ է սպասելու հերոսին, բայց միևնույն է. գրական ռեալիզմի մոգականությունը քեզ պահում է մինչև վերջ, մինչև հերոսի վերջին շունչը։
0164