Книжный вызовВаш трекер чтения книг
Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.
- Գեղեցկությունը դժվար է դատել. այն հանելուկ է:
- Ես շատ լավ գիտեմ, որ ամոթ է բոլորին ասել քո զգացմունքների մասին:
- Այնպիսի մարդկանց, որոնց մարդ անմիջապես կսիրի, շուտ չի հանդիպում:
Փողը ամենից ավելի նրանով է ստոր ու ատելի, որ նա նույնիսկ տաղանդ է տալիս:
Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ նա, ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ:
Երեխաների միջոցով հոգին բուժվում է...
Ես չեմ հասկանում, թե ինչպես մարդիկ այդքան կյանք ունենալով չեն կարողանում հարուստ դառնալ: Ես ճանաչում էի մի աղքատի, որը քաղցից մեռավ, հիշում եմ դա ինձ հավասարակշռությունից հանեց: Եվ եթե կարելի լիներ այդ աղքատին կենդանացնել, կարծում եմ նրան մահապատժի կենթարկեի:
Ոչ-ոք դուրս չի թռչում լուամուտից, բայց եթե հրդեհ պատահի, նույնիսկ առաջին ջենթլմենը և ամենաառաջին տիկինը դուրս կթռչի լուսամուտից: Եթե կարիքը ստիպի ճար չկա:
Անցեք մեր կողքով, և ներեք մեզ մեր երջանկությունը:
Նա չէր էլ սպասում որ իր սիրտն այդքան ցավով լցված կզարկի:
Այն ինչը սկսել է ստով, ստով էլ պետք է ավարտվի, բնության օրենքն է այդպիսին...
Ումից վախենում ես, նրան չես արհամարում:
- Բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում:
- Գլխավորն այն է, որ արդեն փոխվել է իմ ողջ կյանքը: Ես նստել էի վագոնում և մտածում էի. «Հիմա ես գնում եմ մարդկանց մոտ. գուցե ես ոչինչ չգիտեմ, բայց սկսվել է մի նոր կյանք»: Ես որոշել եմ իմ գործը կատարել ազնվորեն ու հաստատակամ: Թերևս մարդկանց հետ ինձ համար ձանձրալի ու ծանր կլինի: Որոշել եմ բոլորի հետ նախապես քաղաքավարի ու անկեղծ լինել. չէ՞ որ ոք ոք ավելին չի պահանջի ինձնից:
- Երեխաների հետ շփվելուց հետո ես հասկանալ չէի կարող, թե ինչպես են թախծում և ինչու են թախծում մարդիկ:
- Ինձ թվում էր, որ եթե մարդ շարունակ գնա ուղիղ, գնա երկար-երկար և անցնի ահա այն գծի հետևը, հենց այն գծի, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար, ապա այնտեղ է հարցի ամբողջ լուծումը, և անմիջապես նոր կյանք կտեսնես:
-Ես միշտ բարի եմ, և դա իմ միակ թերությունն է, որովհետև պետք չէ միշտ բարի լինել:
Կրքով շատ տարված մարդը,, մանավանդ, եթե նա տարիքն առած է, բոլորովին կուրանում է և պատրաստ է հույս տածել այնտեղ, որտեղ դա բոլորովին չկա. դեռ ավելին, խելքը կորցնում է գործում է փոքր երեխայի պես, թեկուզև խելքի ծով լինի:
Ցրվածության պատճառը գալիս է երևակայության հավելուրդից:
Աղքատությունը արատ չէ: