
Ваша оценкаЦитаты
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Քարե ծանր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել է նստած - դարեր, ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը և անհուն աշխարհում - երկիրը Նաիրի։
1152
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Բերդը շինել են նաիրիցիները, բայց դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե մեզնից, բերդի և քաղաքի իսկական տերերից - և թե ամեն մի թշնամուց։ Օրը կգա - և նրանք կգնան։ ԵՒ նորից, բերդի անառիկ ամրություննց, որպես երկաթյա մի սպառնալիք - կելնե, կհառնե ահասարսուռ նաիրյան ոգին. կորովը. ուժը հազարամյա - նաիրճ աշխարհի... Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա - երկիրը Նաիրի։
01,1K
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Այդ զարմանալի ուղեղի կանգնած էր - երևակայու՞մ եք - հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ։ Չե՞ս հավատում. - իրենի'ց հարցրու։
0414
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Մայրենի լեզու և հայրենի երկիր - որ, հարմոնիկ կերպով շաղկապելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն։
0142
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Մոտ է, մոտենում է օրը, երբ, ելած մոխրից, դարերի քնից - հառնե պիտի, ազատ, երկիրը հազարամյա - ազատ Նաիրին։
0134
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Քարե մի վիթխարի արկղ լինի կարծեե` ծանր` ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։
-Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես - և հետո, մեկը, հետո, մեկը մյուսի ետեւից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ`մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։098
HayrapetyanHasmik19 июня 2022 г.Անառիկ է այդ բերդը - ամենքը գիտեն, - և դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սիրեկաներին։
096
