
Ваша оценкаЦитаты
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Ամենավայրենի գազանը անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։
2204
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Մարդկային լեզուն դեռ չէ ստեղծել այն բառերը, որոնք ընդունակ լինեին արտահայտելու մոր սրտի զգացմունքները, մոր սրտի ցավերը։
1139
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։
1126
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, և որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։
1114
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում, այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։
1107
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:
1101
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։
197
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։ Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։
1100
HayrapetyanHasmik27 августа 2022 г.Որովհետև, բարությունն է միայն զգալ տալիս մեր չարությունը, ինպես սպիտակի վրա ավելի պարզ կերպով նշմարվում է սևը: Կցանկանյի, որ իմ մեջ ամեն ինչ միագույն լիներ ,կա՛մ սև, կա՛մ սպիտակ, կա՛մ բարի, կա՛մ չար: Սատանաները նրա համար միայն բախտավոր են, որ շատ չար են: Այնպես էլ բախտավոր են հրեշտակները, որ զուտ բարի են: Իսկ ի՞նչ եմ ես: -Մի այլանդակ խառնուրդ:
1100
