Книжный вызовВаш трекер чтения книг
Это новая версия страницы. Часть функций ещё в работе — мы добавляем их постепенно.
Царь Пап
Ներքին թշնամին ավելի վտանգավոր է լինում, քան արտաքինը: Արտաքինը հայտնի է լինում, կարող ես տեսնել, կռվել նրա դեմ, բայց ներքինը, որ թաքնված է լինում... Ի՞նչ կարելի է անել...
Աշխարհում և ոչ մի բան գաղտնիք չի մնում։ Համբերությու՛ն։Համբերության առաջ բացվում են բոլոր գաղտնիքները։
Արյունը հիմքն է իշխանության:
Իմ հիվանդ ոչխարն ինձ համար ավելի կարևոր է ու առավել քան ուրիշի առյուծը:
Զգացմունքներն են դառնում անխորտակ ուժ կռվի մեջ և ոչ թե սառը դատողությունը:
Այդպես է, կյանքը միշտ քանդվում է և միշտ նորոգվում։- Սակայն կա նաև կյանք, որ երբեք չի նորոգվում։
- Բոլոր տղամարդիկ նման են իրար:- Ինչու՞։ Մի՞թե տարբեր չեն լինում։- Անուններով...միայն անուններով
Սիրելի արքա, մի՛ հավատա «անկեղծ» խոսող այդ մարդկանց։ Անկեծության դիմակի տակ լինում են երբեմն ահավոր բաներ, ինչպես որ լինում են ծաղիկներով ծածկված անդունդներ:
Կասկածը ճշմարտության մայրն է, արքա՛:
Ինչ չի լուծվում խաղաղ միջոցով,պիտի լուծել զենքով։
Կռվով է ապրում աշխարհում ամեն արարած... Եթե մարմինը դադարում է դիմադրելցավին` նա մեռնում է... Ով կռվում է, նա չի մեռնում: