Книжный вызовВаш трекер чтения книг
Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.
Ամպ կա, որ ամեն օր է մաղում, բայց հազիվ է կարողանում թրջել գետնի երեսը, ամպ էլ կա, որ տասը տարին մի անգամ է անձրևում, բայց այնքան հորդառատ է լինում այդ անձրևը, որ հագեցնում էհողի բազմամյա ծարավը։
Պատմությունն ու սերունդները կգնահատեն նրանց, ովքեր ոչ միայն քաղաքներ են կառուցել ու աստվածների արձաններ ձուլել, այլեւ նչխրանց, ովքեր չեն ոչնչացրել դրանք։
Դու լավ մարդ ես, որովհետև համարյա չես խոսում, իսկ ես այնքան եմ սիրում լռությունը։
Այդ հայերն էլ զարմանալի մարդիկ են. անպայման ուզում են թագավոր լինել։ Պիտի սովորեցնել, որ մի թագի համար մի գլուխ է, ոչ թե երկուսը կամ երեքը։
Թե ուզում ես գաղտնիքդ թշնամուց պահպանել, պահպանիր նաև բարեփոխումներից, ասում է առածը։
Այս մեծ աշխարհում մարդու ամենամեծ արատը նմանվելու գայթակղությունն է։ Ով աշխատում է նմանվել, նա կորցնում է իրեն։
Օտար երկրում հայը թեկուզ կառուցի ամենաշքեղ պալատը, միեւնույն է, այդ երկրի սերունդները չեն տա նրա անունը։ Բայց թե նա հայրենի հողում թողնի մի սրբատաշ քար, դարերի փոշի։ չի կարող նստել նրա անվան վրա։
Կկորչի աշխարհի վրա հայ ազգը, եթե ի մի չձուլվի, կկորչեն հայրենախոս մեր լեզուն ու երգը, եթե հայերը շարունակեն անջատված մնան իրարից։
Ոչինչ չունեցող մարդուց ոչինչ չեն պահանջում։
Մարդկային կյանքը նման է մի ցերեկվա, բացվեց առավոտը, դեռ գործ չտեսած վրա կհասնի իրիկունը։
Տարօրինակ աշխարհ է սա, ոսկուց են բանակցությունները։
Հայոց աշխարհի համար հաջողությունը միշտ էլ նման է եղել նապաստակի, հենց որ ձեռքից բաց թողեցիր, ուրիշներին է որս դառնում։
Ամենամեծ չարագործությունները լինում են արևի լույսի տակ։
Այս աշխարհում հավատում են միայն հաղթողին։
Ով թիկունքից է հարձակվում`նրան պիտի թիկունքից խոցել։
Նման մարդիկ նույն ճակատագիրն են ունենում։
Հորդացած գետը կարող է վտակ դառնալ։
Երդումը խոսք է, խոսքը`ամենա խշուտ մոռացվող բանը։
Բոլոր թոռներն ավելի շատ իրենց պապերի խն են նմանվում, քան հայրերին։
Սուրն ավելի շուտ վարանոդի գլխին է իջնում, քան նրա, ով դիմագրավում է սրին