Мои книги
Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.
Ո՞վ է հաղթում կյանքում`արա՞գ, թե՞ դանդաղ վազող վազողը։ Ամենքին չէ, որ հաջողվում է արագ վազելով հեռու գնալ։ Նրա ոտքի տակ կարող է մի փոքրիկ քար ընկնել, նա կսայթաքի և կնկնի`ջարդելով ոտքը, իսկ դանդաղ վազողը կնկատի ճանապարհին ընկած մեծ ու փոքր քարերը։
Ընկածին կարելի է օգնել ոտքի կանգնելու։ Բայց ընկած էլ կա, ընկած էլ։
Մարդը հաճախ հաջողության է հասնում նաև իր անունով։
Արքայությունը թագից չի սկսվում, այլ`այն հոգսերից, որոնց մի մասը քոնն է, մյուսը`ժառանգել ես քո նախնիներից։
Արքաների մոտ լռելու համար մեծ կամք է պետք։