Логотип LiveLibbetaК основной версии

Рецензия на книгу

Вся королевская рать

Роберт Пенн Уоррен

  • Аватар пользователя
    banadzev23 марта 2018 г.

    Вся королевская рать Роберт Пенн Уоррен

    Ինձ թվում է տղամարդկանց ամեն սերնդի համար լինում է պարտադիր ընթերցանության գրականություն, որը ամենադիպուկն է նկարագրում ժամանակաշրջանը, քաղաքականությունը, հարաբերությունները, կանանց սիրելու արվեստը, փողը ծախսելու կուլտուրան, պայքարելու մեթոդները, կռվի ձևերը, կայֆի տեսակները։

    Եթե իտալացի քաղաքական գործիչների համար, դա անշուշտ Մաքիավելին է, որը մինչև այժմ էլ ակտուալ է նրանց համար, ապա ամերիկացիների մի ամբողջ սերնդի համար դա անշուշտ Ռոբերտ Պենն Ուորրենն է, որի «Արքայական ամբողջ շքախումբը» վեպը համարվում է 20֊րդ դարի լավագույն վեպերից մեկը։ Գրեթե ամենակարևորը։ Գուցե ամենագլխավորը։

    Վեպը նահանգապետ Վիլլի Ստարկի և նրա օգնականների մասին է։ Պատմությունը շարադրում է նախկին լրագրող Ջեկ Բերդենը։ Ընդունված է համարել, որ սա քաղաքականության մասին գիրք է։ Իհարկե այստեղ հիմնական գործողությունների առանցքում նահանգի քաղաքական պայքարն է։ Ու մեթոդներն ու պայքարի ձևերը Ձեզ կհիշեցնեն «Խաղաքարտերի տնակը» ամերիկյան սերիալը։

    Բայց դա միայն առաջին հայացքից։ Իրականում սա գիրք է բարոյականության, միայնության, սիրո և ամենակարևորը՝ ճակատագրի մասին։ Որ երբեմն, վտանգելով քո ներկան, դու կարող ես փրկել քո անցյալը, ինչն իր հերթին կարող է կտրուկ փոխել քո ապագան։ Վեպը թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանման, այդ ռուբիկոնը անցնելու մասին է։

    Սա 20-րդ դարի լավագույն արձակներից է, որ բարեբախտաբար և չգիտես ինչու Խորհրդային միության ժամանակ թույլատրվել է թարգմանել, հետևաբար վաղուց հասանելի է նաև ռուսերեն։ Սա նաև ամենաշատ էկրանավորված գրքերից է։ Վերջինի ռեժիսորն, ի դեպ, հայազգի Սթիվեն Զալյանն է։ Գլխավոր դերում՝ Շոն Պեն։

    Այնպես, որ եթե ցանկանում եք խորիմաստ գիրք, որը կուզենայիք ընթերցել նորից, վերադառնալ ինչ որ հատվածների, դարձնել Ձեր սիրելի գրքերից մեկը, ապա գնեք ու կարդացեք «Արքայական ամբողջ շքախումբը»։

    4
    1,2K