Логотип LiveLibbetaК основной версии

Рецензия на книгу

Привет, давай поговорим

Шэрон Дрейпер

  • Аватар пользователя
    Аноним28 февраля 2018 г.

    Out Of My Mind Sharon M. Draper

    Շերոն Դրեյփերի գիրքը շատ պոպուլյար է ԱՄՆ֊ում և Եվրոպայում։ Այն կարդում են ծնողները, հաշմանդամություն ունեցողների հարազատները, բոլոր նրանք, ովքեր առնչվել են կամ տեղյակ են, թե ի՞նչ է նշանակում ունենալ տեղաշարժման խնդիր ունեցող երեխա։

    Գիրքը պատմում է 11֊ամյա ուղեղային կաթված ունեցող Մելոդի անունով աղջկա մասին, որի բոլոր վերջույթները չեն աշխատում, նա չի կարողանում խոսել, բայց կարող է փայլուն մտածել, ունի ֆանտաստիկ հիշողություն։ Գիքրը հենց առաջին դեմքով պատմում է Մելոդիի դպրոցական տարիների ու կյանքի դժվարությունների մասին։

    Գրքի հեղինակը նույնպես ունի հաշմանդամություն ունեցող երեխա, թեև գրքի գլխավոր հերոսուհին ամբողջությամբ գեղարվեստական գործ է։ Հետաքրքրական է, որ հայերեն այս գիրքը լույս չէր տեսնի, եթե չլիներ թարգմանիչ Արմենուհի Ավագյանը։ Նա այն կարդացել է անգլերեն, ու այնքան է հավանել, որ որոշել է ինքնուրույն թարգմանել։ Թարգմանությունը բավականաչափ որակյալ է։ Համենայն դեպս, ընթերցանության ժամանակ որևէ դիսկոմֆորտ չկար։ Ի դեպ, ի տարբերություն ռուսերենի, ինձ շատ դուր եկավ վիպակի հայերեն վերնագիրը։ Այն շատ ավելի դիպուկ էր և գեղարվեստական։

    Բայց գլոբալ առումով սա իհարկե ոչ այնքան գրականություն է, որքան սոցիալական աշխատություն, կարծես ուղեցույց դեպի հաշմանդամություն ունեցող երեխայի ներաշխարհ։ Պատահական չէ, որ գրքի վերջում տրված են այն քննարկելու թեմաներ, հարցեր։ Այս գիքրը ցանկալի է կարդան բոլոր ծնողներն ու ուսուցիչները։ Նախ, հասկանալու համար, թե ովքե՞ր են այդ երեխաները և հետո, վերաիմաստավորելու և իրենց վարքը և իրենց երեխաների։

    1
    508