Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

В ожидании Божанглза

Оливье Бурдо

  • Аватар пользователя
    banadzev12 января 2018 г.

    В ожидании Божанглза Оливье Бурдо

    Ի՞նչ կլինի այն ընտանիքի հետ, եթե մայրը լինի Դոն Կիխոտ «в юбке» և 20֊րդ դարի վերջին։ Իհարկե, անկառավարելի, ոչ ադեկվատ, իռացիոնալ, ռոմանտիկ։ Մի խոսքով, հոգեկան հիվանդի և տարօրինակի սահմանագծին։ Ֆրանսիացի Օլիվիե Բուրդոյի դեբյուտային գիրքը հենց այդպիսի մի ընտանիքի մասին է, որտեղ մոր հոգեբանությունը սահմանային է, իսկ ամուսինն ու որդին փորձում են չհատել այն ռուբիկոնը, երբ ռոմանտիկան մեկ ակնթարթում կարող է վերածվել խելագարության։

    Վեպը, որի համար հիմնականում ուշագնաց ռեվյուներ են գրել ֆրանսիական պարբերականները, իրականում, նախ վիպակ է, հետո շատ «ֆրանսիական», և երրորդ, գլխավոր հերոսի պես «սահմանային»՝ պարզի ու պարզունակի միջև։ Թեթև ընթերացանություն է, որի ժամանակ ու դրանից հետո պետք է լսել Նինա Սիմոնի Պրն. Բոժանգըլզ երգը, որի տակ պարել ու ապրել են գրքի հերոսները։

    4
    405