Отзывы о книге Царица армянская
GevHermineSaqeyan4 апреля 2017Խանզադյանի «Թագուհին Հայոց» վեպի իրադարձությունները տեղի էին ունենում Հին Հայասայում։ Այդ ժամանակաշրջանում անկարգ և խառնաշփոթ կենցաղով են ապրել մարդիկ, հստակ բարեկիրթ կանուն ու կարգ չի գործել։ Օրինակ դաշտի գյուղերում աստվածներից առավել պաշտում էին եզանն ու գոմեշին, կանայք և աղջիկներն իրենցը նվիրում էին այդ անասուններին, լողացնում էին ամեն օր, օծում ձեթոբ։ Ցավալին այն էր, որ այդ անկիրթ ցեղերը ավելի կատաղի թշնամի էին միմյանց հանդեպ և հաճախ էին հարձակվում իրար վրա և արյուն թափում։ Սա միակ սարսափը չէ- երկրի կրոնական այրերը քրմեր էին, որոնք ամբողջապես իրենց ձեռքում էին կենտրոնացրել ողջ հոգևոր կյանքը։ Քրմերը տաճարներում մարդկանց էին զոհում աստվածների համար, գրքում հստակ նկարագրված էր արարողակարգը՝ նախ զոհին տանում էին սրբազան լվացումի, նախապես տալով թմրադեղ, ապա զոհակարգի արարողապետ քուրմը ապակե սրվակից գինի էր հեղեղում սրբազան ջրի տարրաի մեջ, որպեսզի զոհի արյունը մեջը լցվելուց չերևա։ Զոհի բերանում կենդանի բզեզ էին դնում, որ նրա հոգին առաջնորդի երկինք և զոհաթուրը մխրճելով զոհի կրծքի մեջ համարում էին իրենց առաքելությունը ավարտված։ Մյուս սարսափը այն էր, որ ընդունված կարգ էր եղել ամուսնությունից հետո օրիորդները նախ իրենց կուսական անաղարտությամբ պատկանեին քրմերից մեկին, հետո միայն ամուսնուն։ Սիսական աշխհարից 17 տարեկան հասակում հարս բերեցին Մարի-Լույսին, որը և հռչակվեց Հայոց Թագուհի։ Սիսականի հայերը, բայց որոշակիորեն տարբերվում էին մյուսներից։ Այդ մարդիկ կարծես ոչնչով չէին զարմանում, համակրանք չունեին աստվածների նկատմամբ, նրանցից չէին երկյուղում, մանավանդ շատ հազվադեպ էին տալիս նրանց անունները։ Եթե պաշտում էլ էին, ապա ձևական։ Սիսական աշխարհի հայերի ամենաջերմ պաշտամունքը կիմն էր՝ տան մայրը։ Թագուհին մեծ ըմբոստություն էր ցուցաբերում իր Ներրիկ ամրոցում լցված խաթթի քրմերի դեմ, նա պահանջում էր, որ իր ամրոցում և ամբողջ Հայասայում երկրպագեն միայն Մաժան Արմազդին և Անահիտ Աստվածուհուն։ Թագաժառանգ Կարանին հստակ պատկերացնում էր իր կնոջ նպատակը, քանի որ միայն մեկ աստված ունենալով հնարավոր կլիներ ունենալ բարեկիրթ ցեղեր և միասնական երկիր։ Մարի-Լույսը գործում էր հստակ, մեծ պայքարներ մղելով, թշնամիների բանակ ձեռք բերելով նրա համար ամեն ինչ գնալով ներըմբռնելի ու զարմանալի կերպով պարզ էր։ Նա գերագույն հաճույք էր ստանում աստվածների կործանումը տեսնելով։ Թագուհու էությունը բարդ էր և դժվար ըմբռնելի, մի օր Տաղի -Հյուսակին, Տաճարի աստղաբանին, որի նկատմամբ մեծ սեր էր մեղսավոր զգում Մարի-Լույսը ասել էր.« Ե՛րբեք։ Ոչ մի տղամարդ այլևս ինձ ցանկալի չէ։ Ես ուզում եմ ապրել ուրիշ կյանքով, ոչ մահկանացուի, այլ ձեզ նմաններին անծանոթ ու անհասանելի կյանքով։ Ես ուզոմ եմ ապրել միայն ինքս ինձ հետ, սակայն ոչ ինձ համար» ։ Առեղծվածային կերպար էր, կարող էր դաժանորեն որոշ մարդկանց զրկել բնական էությունից և մեկ վարկյան անգամ դրանից ցավ չզգալ, բայցև լույսի պես անարատ սեր էր տածում առ Տաղի- Հյուսակն։ Թագուհին նաև լավ կարողանում էր իրենից վանել իրարամերժ մտքերը և նորից հանգել նախնական կետին, նա ասում էր . « Մարդու հոգին, որ մի բուռ անշոշափելիություն է, ինչո՞ւ է պետք հազար տեղից խոցված լինելով, անհամար երևույթների ու աներևույթ աստվածների պարտական դարձնել։ Շատ եմ ուզում քննարկենք ավելի մանրամասն այս գիրքը
5 понравилось
860

Комментарии 8
Ваш комментарий
, чтобы оставить комментарий.
«Царица армянская» происходят в Старой Армении (Аяса). В тот период быт у людей был беспорядочным и запутанным. В селах близ полей более почитаемы были волы и буйволы. Женщины и деты посвящали себя этим животным, купали и умасливаливали маслами. Самое печальное то, что неграмотные племена были враждебны друг к другу и жестоки, и часто нападали друг на друга и проливали кровь. А наиболее ужасным было то, что жрецы сосредоточили всю религиозную и духовную власть в своих руках. Жрецы приносили в жертву богам людей. В книге подробно описан ритуал жертвоприношения: сначала жертву вели на священное омовение, предварительно давая ей наркотик, затем главный жрец жертвоприношения добавлял вино в тару со святой водой, чтобы не была сильно заметна кровь. В рот жертвы помещалось живое насекомое, чтобы ее душа отправилась прямо на небеса и ритуал завершался тем, что в грудь жерты вонзали клинок. Следующим ужасающим фактом является то, что девственницы перед замужеством обязаны были отдавать свою чистоту одному из жрецов и только после этого мужу. Сюжетная линия строится вокруг 17-летней Королевы Армении, которая родом из Сисакана. Армяне Сисакана имели некоторые отличия от остальных. Эти люди ничему не удивлялись, не питали симпатии к богам, не имели страха перед ними и редко взывали к ним. Их почитание казалось показным. Армяне Сисакана почитали женщину-мать, хранительницу очага. Королева поднимает большой бунт против жрецов в крепости Неррик. Она требует поклонения только лишь Мажан Арамазду и Богине Анаит. Наследник Карани имел четкое понимание о целях своей жены, так как имея лишь одного бога можно было иметь культурных потомков и единую страну. Мари-Луйс действовала определенно, ведя огромную борьбу и увеличивая армию своих врагов. Она получала высшее удовольствие, наблюдая за уничтожением богов. Характер Королевы сложен, его трудно разгадать. Однажды она сказала звездочету крепости Таг-Гюсаку, к которому питала огромную любовь. «Ни один мужчина более не будет желанным для меня. Я хочу жить иной жизнью, жизнью не смертного, а жизнью таких как вы- неизведанной и недоступной. Я хочу жить лишь сама с собой, однако не для самой себя». Королева – персонаж полный загадок, который мог жестоко отнять у некоторых людей их естественную сущность и ни на секунду не почувствовать боли, однако излучать чистую любовь, подобную свету к Таг-Гюсаку. Королева также умела хорошо преодолевать взаимоисключающие мысли и снова возвращаться к начальной точке. Она говорила: «Душа человека – пригоршня нематериального. Зачем делать ее, будучи испещренной болью, должной бесчисленным явлениям и богам?»
А что, если рецензию продублировать на русском? :))