Логотип LiveLibbetaК основной версии

Рецензия на книгу

Oma lässt grüßen und sagt, es tut ihr leid

Fredrik Backman

  • Аватар пользователя
    Аноним18 января 2019 г.

    Review in Armenian

    ֆրեդրիկ Բեկմանը գտել է սկանդինավյան ոգին ներկայացնելու գրական ինքնատիպ ոճ: Թվում է, պարզ, նույնիսկ մանկական կամ մանկամիտ վեպ է, բայց այնքան ջերմ, երբեմն շատ խորը, շատ զգացմունքային, որ ստիպում է նույնիսկ արտասվել:

    Վեպը ըստ էության, մեկ շենքի բնակիչների մասին է, որի առանցքում 8-ամյա աղջիկն է: Նրա տատիկը վախճանվում է քաղցկեղից և ժառանգում նրան նամակներ, որոնք փոքրիկը պետք է փոխանցի հասցեատերերին:

    Ընթացքում աղջիկը պարզում է, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց գրել է տատիկը, ինչ կապ ունեն իր հետ:

    Մի խոսքով, ձմեռային հաճելի, դրական ընթերգանություն, որից հետո կարոտում ես քո բակին, քո մանկությանը և քո տատիկին:

    1
    150