Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Медиавирус! Как поп-культура тайно воздействует на ваше сознание

Дуглас Рашкофф

  • Аватар пользователя
    banadzev
    23 ноября 2018 г.

    Медиавирус! Как поп-культура тайно воздействует на ваше сознание Дуглас Рашкофф

    Ամենաերկար կարդացած գրքերիցս է, ամենաբարդն ու երևի ամենակարևորներից մեկը։ Ամերիկացի մեդիա տեսաբան Դուգլաս Ռաշկոֆը ամենաազդեցիկ մեդիա փորձագետներից է։ Հենց նրան է պատկանում օրինակ, վիրուսային մեդիա արտահայտությունը։ Հենց նա է ժամանակին շրջանառության մեջ դրել «մեդիա փոխարժեք» գաղափարը, ըստ որի մարդկային հարաբերությունների չափման միավորներից է նաև նրա մասին հիշատակումները, մեդիա ակտիվությունը, անեկդոտները և այլն։

    «Շոկային ներկան» նրա նախավերջին գիրքն է, որը նա գրել է 2013 թվականին։ Գրքի առաջին մասն ուղղակի փայլուն է, երկրորդում նա արդեն խորանում է, թե ինչ կլինի մեդիայի հետ ապագայում՝ սկսելով քննարկել տարբեր զարգացման վարկածներ՝ վիրտուալ իրականությունից մինչև նանո-տեխնոլոգիաներ։

    Իսկ «Շոկային ներկա» ասելով նա նկատի ունի, որ մեր կյանքը վաղուց արդեն փոխվել է։ Նրա ռիթմը, որակը, ինտենսիվությունը ոչ թե արագացել են, այլ ստացել նոր որակ։ Եթե նախկինում մենք գտնվում էինք լողավազանում, հետևաբար, մեզանից հասնում էր ընդամենը լողալ, իմանալ լողավազանի սահմանները և սահմանել լողալու հերթ, ապա այժմ մենք գտնվում ենք բաց ծովում։ Այժմ, արդեն ոչ թե լողալու վայրն է փոխվել, այլ ամբողջ փիլիսոփայությունը։ Այժմ լողալ իմանալը միայն բավարար չէ. պետք է դիմադրել ալիքներին, երբեմն տրվել դրանց, իմանալ որքան հեռանալ ափից, կամ հակառակը՝ ափից հեռու գտնվել։

    Նույնը նաև կյանքում. այժմ ամեն ինչ տեղի է ունենում հենց այս պահին, կարող է կտրուկ անկանխատեսելի դառնալ, հետևաբար ուղղակի բավարար չէ հետևել սկզբունքներին ու արժեքներին, պետք է նաև արագ կողմնոորեշվել, ունենալ վեկտորներ, զատել «ներկայի» մեջ առաջնային ու երկրորդայինը։ Ու այդ ամենն անել ինֆորմացիոն հեղեղի մեջ, որն այնքան շատ է ու տարբեր որակների, որ կարող է ոչ միայն ապակողմնորոշել, այլև դառնալ նոր «ներկայի» պատճառ։

    488