Логотип LiveLibbetaК основной версии

Это бета-версия LiveLib. Сейчас доступна часть функций, остальные из основной версии будут добавляться постепенно.

Рецензия на книгу

Петровы в гриппе и вокруг него

Алексей Сальников

  • Аватар пользователя
    banadzev25 октября 2018 г.

    Петровы в гриппе и вокруг него Алексей Сальников

    Այս գրքից հետո, իմ համար նոր բացահայտում էր «ժամանակակից արձակ» արտահայտությունը։ Կան գրքեր, որոնք գրում են ոչ թե քո ապրած տարիների մասին, այլ կարծես փոխանցում են քո իսկ զգացողությունները՝ անշուշտ խտացված, ձևակերպված ու ծայրահեղացված։

    Իմ տարեկից և ըստ էության, «ժամանակակից» Ալեքսեյ Սալնիկովը ապրում է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Իր այս վեպը սկսել է գրել, մաս առ մաս հրապարակելով ինտերնետում, իսկ հետո որպես ամբողջական վեպ դրել համացանցում։ Ընդ որում, ամբողջությամբ անվճար։ Սալնիկովի վեպն այնքան պոպուլյար է դարձել, որ ընթերցողները նույնիսկ պահանջել են գրականագետներից «ասել մի բան», որովհետև նրանց կարծիքով վեպը, սովորական ցանցային բլոգային գրառում չէր, այն ավելին էր։

    Ու պարզվեց, ընթերցողները ճիշտ էին։ Գրաքննադատների սեղանին հայտնվելուց հետո, այն արժանացավ ռուսական գրականության ամենավառ նոր գործերից մեկի համբավին։ Այնքան վառ, որ այս տարի այն գրքի տեսքով հրատարակվեց՝ խախտելով անվանդական գրական ցիկլը, որը սկզբում թղթին է լինում, հետո հայտնվում ինտերնետում։

    Սալնիկովի վեպը Պետրով ընտանիքի մասին է՝ հոր, մոր և որդու։ Ամեն ինչ սկսվում է, ինչպես կյանքում, հոր անցկացրած մի խմած երեկոյի նկարագրությամբ։ Հետո ներկայացվում են մյուս հերոսները՝ ընկերը, կինը, որդին։ Ավելի ուշ Պետրովի մանկությունը, հետո՝ կնոջ ներքին ու հակասական աշխարհը։ Ընդ որում, Սալնիկովը դա անում է նոր, թարմ լեզվով, անսպասելի հումորով, ջերմությամբ և իսկապես լավ մտածված սյուժեով։ Բոլոր պատահական նշանները, Պետրովների գրիպային կիսամղձավանջի մեջ, հավաքվում են մեկ կուռ կառուցվածքի մեջ, որտեղ ոչ մի ավելորդ դետալ չկա։ Շատ նոր ու դինամիկ ռուսերենով, հողեղեն ու միաժամանակ ոչ միանշանակ հերոսներով Սալինիկովը ստեղծում է այնպիսի գրական հրավառություն, որին, ինչպես Գալինա Յուզեֆովիչն է նկատել, Գոգոլը Բուլգակովի հետ հաստատ կծափահարեին։

    0
    155