Рецензия на книгу
Chanson douce
Leïla Slimani
banadzev16 октября 2018 г.Идеальная няня Лейла Слимани
Եվս մեկ ֆրանսիական վեպ, այս անգամ դետեկտիվ, որը 2016 թվականին շահել է Գոնկուրյան մրցանակը։ Դետեկտիվ, որի իրադարձությունների շարադրանքը գլխիվայր շրջված է։
Սովորաբար դետեկտիվի ամենավերջում ես տեղեկանում ով է հանցագործը, և պարզում՝ թե էլ ինչ հանցագործություն կանխվեց։ Այստեղ ամեն ինչ հակառակն էր։ Գիրքը սկսվում է կարճ տեղեկանքից՝ փարիզյան ընտանիքում դայակը սպանել է իր խնամքի տակ գտնվող 2 երեխաներին ու փորձել ինքնասպանել լինել։ Ամբողջ վեպն այն մասին է, թե ո՞վ էր դայակը և ինչո՞ւ սպանեց։
Ասել, որ Լեյլա Սլիմանին՝ հեղինակը, տալիս է բոլոր հարցերի պատասխանները, սխալ կլինի։ Գրքի վերջաբանում չի ներկայացվում դայակի խելագարության այն կետը կամ ռուբիկոնը, որը հատելուց հետո ողբերգության պատճառը հասկանում ես։ Թեև մյուս կողմից, արդյոք հնարավոր է որևէ պարագայում արդարացնել կամ հասկանալ մանկասպանին։
Վեպի շարադրանքը շատ թեթև է, դինամիկ։ Կասկածի և լարվածության մթնոլորտը աստիճանաբար հասունանում է, բայց այնպես չէ, որ գնալով արագանում է։ Հասնում է մի կետի ու այդպես շարունակվում։ Իսկ վեպն, ընդհանուր առմամբ, կառուցված է ծնողների ամենամեծ վախի վրա՝ ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ դայակը մանյակ է։
Երևի այս գքրից հետո միակ հետևությունն այն է, որ պետք է ստուգել դայակներին, ում վստահում եք երեխաներին։ Այրի, երեխաներից լքված, պարտքերի մեջ թաղված, նյարդային խնդիրներ ունեցող դեպրեսիվ դայակը վտանգավոր է։ Երբեմն՝ մահաբեր վտանգավոր։
0125