Рецензия на книгу
One of Us Is Lying
Karen M. McManus
banadzev24 сентября 2018 г.Один из нас лжет
Լինում են գրքեր, որոնց մասին չես հասցրել կարդալ ռեվյու, չունես որևէ վերաբերմունք, ավելին, դատելով մի քիչ ջագի-ջուգի կազմից, արհամարհանքով ես վերցնում ձեռքդ՝ մտածելով հերթական դատարկաբանությունն է։
Բայց հետո սկսում ես կարդալ։ Քմծիծաղ ես տալիս, հետո էլի ես կարդում, մտածելով, լավ՝ իսկ հետո։ Հետո, հայտնաբերում ես, որ մեկ գիշերվա մեջ ավարտեցիր երիտասարդական դետեկտիվ, որը և վատ չէր գրված և վատ չէր կառուցված։ Մի խոսքով, անսպասելի որակյալ էր։
Քանի որ սյուժեն դետեկտիվային է, ապա սպոյլերներից խուսափելու համար, չվերապատմեմ։ Պարզապես հիշեք այս գիրքը, եթե որոշել եք ընթերցել թեթև, լավ ոճով, չձանձրացնող ժամանակակից գրականություն, որը ժանրային է, բայց աղբ չէ, ապա խորհուրդ եմ տալիս։
0123