Անցյալը ձեղնահարկում պահած... «Честь»
HayrapetyanHasmik23 января 2023•Видна всемԱնցյալը ձեղնահարկում պահած սադափե սնդուկ է։ Մեջը արժեքավոր իրեր էլ կան, անպետք իրեր էլ։ Եթե ինձ մնա, միշտ փակ կպահեմ, բայց ամենաթեթև քամուց բացվում է կափարիչը, մեջի եղածը դուրս է թափվում։ Մեկ առ մեկ հետ եմ դնում։ Մեկ առ մեկ։ Լավ ու վատ`բոլոր հուշերը հավաքում եմ, մինչև որ սնդուկը անսպասելիորեն նորից կբացվի։
1 понравилось
13